Ուրո-անդրոլոգիա
Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am
Քրոնիկական պրոստատիտի ժամանակ սերմնահեղուկի որակի վատացումն ապացուցված փաստ է։
Շագանակագեղձը հանդիսանում է հավելյալ սեռական գեղձ, որի հիմնական ֆունկցիան արտազատուկի արտադրումն է։ Վերջինս այնպիսի կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող հեղուկ է, որոնք կարևոր նշանակություն ունեն առաջին հերթին սպերմատոզոիդների շարժունակության ապահովման համար։
Շագանակագեղձի բորբոքման ժամանակ վատանում է սերմնահեղուկի որակը. նվազում է ակտիվ, շարժուն սպերմատոզոիդների քանակը, ավելանում է վերջիններիս ախտաբանական ձևերի քանակը, որոնք ունակ չեն բեղմնավորել ձվաբջիջը, ավելանում է ֆրագմենտավորված ԴՆԹ-ով (բջիջների գենետիկական տեղենատվության հիմնական կրիչն է ) սպերմատոզոիդների քանակը , ինչը կարող է բերել երկրորդային անպտղության առաջացման։
Դրա պատճառը հանդիսանում է ախտածին միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքների և հյուսվածքների բորբոքման արդյունքում առաջացած նյութերի ուղղակի թունավոր ազդեցությունը սպերմատոզոիդների վրա, ինչպես նաև շագանակագեղձի կողմից այնպիսի նյութերի արտադրման խանգարումը, որոնք նորմայում սերմնահեղուկի մեջ պետք է լինեն որոշակի քանակությամբ։
Քրոնիկական պրոստատիտի ժամանակ շագանակագեղձի արտազատուկում տեղի է ունենում լեցիտինային հատիկների քանակի նվազում։ Լեցիտինային հատիկները (կամ, ինչպես նաև նրանց անվանում են, լիպոիդային մարմնիկները) ապահովում են հեշտոցի թթվային պարունակության չեզոքացումը, որը սպերմատոզոիդների համար կործանարար է։ Շագանակագեղձի քրոնիկական բորբոքման ժամանակ նվազում է նաև ցինկի մակարդակը, միկրոտարր, որը չափազանց կարևոր է տղամարդու վերարտադրողական համակարգի նորմալ գործունեության համար։
Պրոստատիտը բերում է շագանակագեղձի արտազատուկում սպերմիդինի և սպերմինի պարունակության նվազման։ Այս պոլիամիդները կարևոր դեր են խաղում սպերմատոզոիդների ԴՆԹ-ի կայունացման մեջ։ Սպերմինը շագանակագեղձում առաջանում է արգինին ամինաթթվի մասնակցությամբ։
Պրոստատիտի բուժումը կարող է բերել սերմնահեղուկի որակի բարելավման։ Պրոստատիտի բուժման հիմքը հանդիսանում է հակաբակտերիալ թերապիան։ Կիրառվում են հակաբիոտիկներ, որոնք հեշտությամբ թափանցում են շագանակագեղձ՝ այնտեղ ստեղծելով բուժական ազդեցության համար անհրաժեշտ կոնցենտրացիա։ Ընդ որում, պրոստատիտ առաջացնող միկրոօրգանիզմները պետք է զգայուն լինեն տվյալ հակաբակտերիալ դեղորայքի նկատմամբ։ Կիրառվում են նաև հակաբորբոքային դեղամիջոցներ։
Սակայն շագանակագեղձի բորբոքում առաջացնող ախտածին միկրոօրգանիզմների վերացումը դեռևս բավարար չէ շագանակագեղձի խանգարված ֆունկցիայի վերականգնման համար։ Հարկ է հիշել, որ բորբոքային պրոցեսի արդյունքում բջիջների մի մասը ոչնչանում է, մյուս մասը վնասվում է և չի կարողանում լիովին կատարել իր ֆունկցիաները։ Վերջիններիս վերականգնման համար անհրաժեշտ է ժամանակ, իսկ օրգանիզմին լրացուցիչ ռեսուրսներ, առաջին հերթին՝ «շինարարական» նյութեր՝ բջջային վնասումները վերացնելու համար, ինչպես նաև էներգիա, որի աղբյուրը հանդիսանում են ածխաջրերը։
Հենց այդ պատճառով պրոստատիտի բուժումը չի կարող սահմանափակվել միայն հակաբակտերիալ և հակաբորբոքիչ թերապիայով։ Անհրաժեշտ է շագանակագեղձն ապահովել ամինաթթուներով, միկրոտարրերով և ճարպաթթուներով, առանց որոնց գեղձի ֆունկցիայի վերականգնումն անհնար է։
Իհարկե այս նյութերը պետք է օրգանիզմ մտնեն սննդի հետ, սակայն տարած հիվանդությունից հետո՝ վերականգնման ընթացքում, այս նյութերի նկատմամբ օրգանիզմի պահանջն ավելի է մեծանում, այդ պատճառով սննդամթերքում պարունակվող քանակությունը կարող է չբավականացնել։
Այս խնդրի լուծման եղանակներից մեկը կարող է լինել տարբեր պրեպարատների ընդունումը, որոնք պարունակում են ռեգուլյատոր պեպտիդներ, ամինաթթուներ (գլիցին և արգինին) և ցինկ։ Ռեգուլյատոր պեպտիդները շագանակագեղձում խթանում են վերականգնողական գործընթացները, բարելավում են նրանում արյունամատակարարումը, ինչը չափազանց կարևոր է շագանակագեղձից մահացած հյուսվածքների քայքայման արգասիքների հեռացման և վնասված բջիջների վերականգնման համար անհրաժեշտ նյութերով մատակարարման համար ։ Արգինինը և գլիցինն ամինաթթուներ են, որոնք անհրաժեշտ են շագանակագեղձի արտազատուկի բաղադրիչների արտադրման համար։ Ցինկը չափազանց կարևոր և անհրաժեշտ է շագանակագեղձի նորմալ գործունեության համար։ Նրա կոնցենտրացիան շագանակագեղձում նորմայում զգալիորեն գերազանցում է մարդու ցանկացած այլ օրգանում տվյալ միկրոտարրի պարունակությանը: Շագանակագեղձի ֆունկցիայի վերականգնմանն ուղղված բուժումը նպաստում է սերմնահեղուկի ցուցանիշների բարելավմանը և, որպես հետևանք, նրա բեղմնավորման ունակության բարելավմանը: Հենց այդ պատճառով բժիշկները պրոստատիտով պայմանավորված երկրորդային անպտղության բուժման ժամանակ բացի հակաբիոտիկներից և հակաբորբոքային միջոցներից, հաճախ նշանակում են նաև շագանակագեղձի գործունեությունը բարելավող պրեպարատներ:
23.09.2019 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ